Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի տասնյակ հավաքատեղերի վրա, ինչպես նաև խմբավորման հրամանատարական կետերի վրա, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) Telegram-ի ալիքի հաղորդագրության մեջ:
«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռազմաօդային ուժերը, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի և Գլխավոր անվտանգության ծառայության հետախուզության վրա, հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հավաքման մոտավորապես 40 կետերին, ինչպես նաև Գազայի հատվածում նրա հրամանատարության և վերահսկման կենտրոններին» - ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ այստեղ գործել են թշնամու տասնյակ զինյալներ՝ հարձակումներ իրականացնելով իսրայելցի զինվորների և խաղաղ բնակիչների վրա։
Ավելին, Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հակառակորդի որոշ թիրախներ տեղակայված են եղել այն վայրերում, որտեղ նախկինում գործել են դպրոցներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը