Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային ճամբարում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բժիշկներին:
Բժիշկները հայտնել են, որ 10 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, մահացել են ալ-Մավասիի վրանում, 15 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Վրանային ճամբարը գտնվում էր արևմտյան Խան Յունիսում, որը հումանիտար գոտի էր հռչակվել:
Ավիահարվածի հետևանքով զոհվել են նաև Գազայի ոստիկանության վարչության գլխավոր տնօրեն Մահմուդ Սալահը և նրա օգնական Հուսամ Շահվանը, հայտնում է Al Jazeera-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը