05 01 2025

Տավուշի և Գեղարքունիքի սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Տավուշի և Գեղարքունիքի սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Հայտնում են  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ՊՆ մեկ ուղղաթիռ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ