05 01 2025

2025-ը պետք է դարձնել Նիկոլին հեռացնելու տարի. Անդրանիկ Թևանյան

2025-ը պետք է դարձնել Նիկոլին հեռացնելու տարի. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Մերժել Նիկոլին, Նիկոլին սնածներին և Նիկոլին խուճապահար պահող «ընդդիմադիրներին»։

2025-ը որոշիչ տարի է: Այն կարող է լինել ընտրական կամ նախընտրական տարի (ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրությունների պահով): Այն պետք է դարձնել Նիկոլին հեռացնելու տարի:

«Մայր Հայաստանի» թիրախում լինելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և այդ իշխանությունը  ծնած միջավայրի ներկայացուցիչները (Նիկոլը չէր կարող ճիշտ լինել): Իրերը պետք է կոչել իրենց անվանումներով: Մենք դա անելու ենք՝ չխնայելով ոչ մեկի: Ոտատակ ընկնողների հարազատներին ցավակցում եմ ու առաջարկում մոտենալ դիակներին՝ վերջին հրաժեշտը տալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ