30 12 2024

Իսրայելական ավիափոխադրողը մինչև մարտ դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա թռիչքները

Իսրայելական ավիափոխադրողը մինչև մարտ դադարեցրել է Թել Ավիվից Մոսկվա թռիչքները

 

Իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը տեղեկացրել է, որ որոշում է կայացրել երկարացնել Թել Ավիվից Մոսկվա թռիչքների դադարեցումը մինչև մարտ, տեղեկացրել է Times of Israel-ը։

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ «El Al»-ը դադարեցրեց օդային հաղորդակցությունը Մոսկվայի հետ և հակառակ ուղղությամբ՝ վկայակոչելով «իրավիճակի զարգացումը Ռուսաստանի օդային տարածքում» այն բանից հետո, երբ ադրբեջանական իշխանությունները հայտնեցին, որ չորեքշաբթի Ղազախստանում կործանված ուղևորատար ինքնաթիռը խփվել է ռուսական ՀՕՊ միջոցներով։

«Իրավիճակի համակողմանի գնահատումից հետո «El Al»-ը դադարեցնում է բոլոր գործողությունները Թել Ավիվ-Մոսկվա երթուղում մինչև ձմեռային չվացուցակի ավարտը»,- ասվել է ավիաընկերության հայտարարությունում: «Այս որոշումն ընդունվել է երկրի իշխանությունների հետ շարունակվող երկխոսությունից հետո՝ իրավիճակը հասկանալու համար»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ էր արել դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման առնչությամբ՝ բացահայտ մեղադրելով Ռուսաստանին ավիավթարի իրական պատճառը «լռության մատնելու» մեջ և փոխհատուցում պահանջելով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ