22 12 2024

Գյումրին՝ փոփոխությունների շեմին. Անդրանիկ Թևանյան

Գյումրին՝ փոփոխությունների շեմին. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գյումրիի խնդիրները պետք է դիտարկել երկու հարթության վրա՝ 

1․ որպես երկրաշարժից տուժած քաղաք, որը ցավալիորեն դեռ կրում է «աղետի գոտի» կնիքը,

2․ որպես համայնք, որին ներհատուկ են Հայաստանի մյուս համայնքների առանձնահատկությունները (ՏԻՄ համակարգի թերություններից մինչև ֆինանսների սղություն, անարդյունավետ կառավարումից մինչև քաղաքական կախվածություն իշխանությունից)։

Լուծումներն էլ երկու հարթության վրա պետք է լինեն։ Ըստ այդմ՝

1․ Գյումրիում վերջապես պետք է կյանքի կոչել ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը՝ քաղաքը դիտարկելով որպես մարզի լոկոմոտիվ և ներդրումների իրականացման արդյունավետ կենտրոն,

2․ Համակարգային բարեփոխումներ իրականացնել ՏԻՄ համակարգում, ինչից կօգտվեն և՛ Գյումրին, և՛ Հայաստանի մյուս համայնքները․ Հայաստանը միայն Երևանը չէ։ 

Հ․Գ․։ Գյումրիում տեղի ունեցած քննարկումների արդյունքնում շատ հետաքրքիր մտքեր են ծնվել, որը շուտով կհանձնվի գյումրեցիների դատին։ 

Ի դեպ, Գյումրիում և ամբողջ Հայաստանում ցանկացած բարեփոխման ու առաջընթացի գլխավոր նախապայմանն օրվա իշխանության փոփոխությունն է։ Սա որպես հիմք ենք ընդունել միջոցառման հենց սկզբում և անցել մասնագիտական քննարկման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ