Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն, Աննա Հակոբյանին դիմելով, ասաց. «Քննարկման առարկա էր դարձել «Իմ քայլը» հիմնադրամի անունից գրածդ նամակը, որով խնդրել էիր, որ նվիրատվություններ իրականացվեն հիմնադրամին, 10 միլիոնական դրամների մասին է խոսքը: Ոմանք սա ներկայացնում են որպես ռեկետ, շորթում, ներկայացրու, թե ինչն ինչոց է»:
«Նամակն ուղարկվում է խոշոր ընկերություններին, ես ներկայացնում եմ մեր ծրագրերը և խնդրում, որ դրանք հավանելու դեպքում ֆինանսապես աջակցեն հիմնադրամին: Նման նամակներ ուղարկվել են 473 ընկերության, որոնցից 383-ը չեն արձագանքել առհասարակ և ոչ մի լումա չեն փոխանցել: Պաշտոնապես ստացել ենք 4 մերժում, դրական արձագանք` 86: 10 միլիոն ես նշում եմ նամակում` որպես կողմնորոշիչ գումար, որ պատկերացնեն, որ իմ ակնկալիքները շատ ավելի մեծ են: 86-ի 50%-ից ավելին 10 միլիոն նույնիսկ չեն փոխանցել, բայց ես ուզում եմ երախտագիտություն հայտնել նվիրատուներին»,- ասաց Աննա Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը