«Ես չէի ստացել ոչ մի ուղերձ ՀՀ իշխանությունների կողմից, չնայած իմ ընկերները, ծանոթները, այ առավոտյան Կոնստանտին Զատուլինը զանգեց, մյուսները, Մարգարիտա Սիմոնյանը՝ բոլորը ստացել էին»,- «Հայելի» ակումբի ուղիղ եթերում հայտնեց ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը նախապես ստացել էր գրություն առ այն, որ իր մուտքը ՀՀ արգելված է։
Միհրանյանը նաև նշեց․ «Սա մկնիկի նման վախեցած է, մտած է անկյունը, դրա համար հարյուրավոր թիկնապահներով է թափառում երկրում, և ամեն նորմալ մարդ տեսնելուց մտածում՝ որտե՞ղ կորցնի»։
«Սա աբսալյուտ բռնապետություն է, միապետություն, մի խելագար, հիվանդ մարդու դիկտատուրա»,- բնորոշեց նա։
Ըստ նրա, միակ հաճելի բանը, եթե կարելի է հաճելի բան գտնել այսօրվա Հայաստանում, սահմանապահ ծառայության քաղաքակիրթ լեյտենանտներն էին, որոնք ասացին․ «Մենք մեղավոր չենք, մենք մեր աշխատանքն ենք անում»։
Նա հավելեց․ «Գուցե իշխանություններն անհարմար էին զգում ասել, որ Երևանում ծնված մարդուն, որը ունի միջազգային ճանաչում, հեղինակություն, մենք չենք թողնում, որովհետև գտնում ենք, որ նա կարող է քննադատական ինչ-որ խոսքեր ասել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան ժամանած Անդրանիկ Միհրանյանին հայտնել էին, որ իր մուտքը ՀՀ արգելված է, և նա հետ է վերադարձել Մոսկվա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը