20 09 2021

Եթե դու պարտվող ես և խնդրում ես, որ քեզ հետ խոսեն, դրվում են ամենախիստ պահանջները. Անդրանիկ Միհրանյան



Պետք է հաղթահարվի այն, ինչն այսօր ամենաողբերգականն է՝ վախը։ Ժողովուրդը և բարոյալքված է, և հուսալքված։ Եթե չհաղթահարվեն, ոչինչ հնարավոր չի լինի անել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ նրա, շատերը մտածում են նահանջելով, համաձայնվելով, համակերպվելով կարելի է խուսափել արհավիրքներից, անխուսափելի կործանումից, որը սպասվում է ժողովրդին ու պետականությանը։

«Եթե դու պարտվող ես, թույլ վիճակում ես, ինքդ ես խնդրում, որ քեզ հետ խոսեն, այդ դեպքում, իհարկե, դրվում են ամենախիստ պայմաններն ու պահանջները»,- ասաց քաղաքագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ