18 12 2024

Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ. Զախարովա

Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ-ի կողմից Անդրանիկ Միհարյանի մուտք արգելքին:

«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին»,- ընդգծել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Նա նաեւ հիշեցրել է, որ ռուսական կողմը քանիցս Երեւանին կոչ է արել հրաժարվել երկիր ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր գործելակերպից», որոնք ինչ-որ պատճառներով անհարմար են դարձել իշխանություններին։

«Սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բացության, դեմոկրատականության եւ բազմակարծությանն իրենց հավատարմության մասին»,- ավելացրել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվան մտադիր է շարունակել բարձրացնել այս հարցը Երեւանի առջև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ