16 12 2024

Գերմանացի պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ

Գերմանացի պատգամավորները մեղադրվում են Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ

Գերմանիայի խորհրդարանի` Բունդեսթագի ընդդիմադիր Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը/Քրիստոնեասոցիալական միություն դաշինքից, կներկայանան Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարան՝ այսպես կոչված «ադրբեջանական գործի» շրջանակում կաշառակերության մեղադրանքով, հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։ Münchner Merkur թերթը, վկայակոչելով նրա խոսքերը, գրում է, որ դատավարությունը պետք է սկսվի հունվարի 16-ին։

«Ադրբեջանի գործն» ընդդեմ Ակսել Ֆիշերի և Էդուարդ Լինտների

«Ադրբեջանի գործով» մեղադրյալներն են քաղաքական գործիչներ Ակսել Ֆիշերը Քարլսրուեից և Էդուարդ Լինթները՝ Ստորին Ֆրանկոնիայի Բավարիայի շրջանից։ Առաջինը մեղադրվում է կաշառակերության մեջ, երկրորդը՝ ընտրված պաշտոնյաներին կաշառելու մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի օգտին որոշումների վրա ազդելու համար։ Երկու կասկածյալներն էլ հերքում են իրենց մեղքը։

Հետաքննության տվյալներով՝ Լինթները, ով ԵԽԽՎ անդամ է 2010 թվականից, 2016 թվականին 19 կեղծ ընկերությունների միջոցով ստացել է մի քանի միլիոն եվրո։ Այս գումարի մի մասը նա փոխանցել է ժողովի մյուս անդամներին, որոնք պետք է ազդեին իրեն անհրաժեշտ որոշումների ընդունման վրա, կարծում են քննիչները։

Ենթադրվում է, որ Ֆիշերը, ով նույնպես աշխատում էր ԵԽԽՎ-ում 2010 թվականից, ելույթ է ունեցել Ադրբեջանի օգտին և գաղտնի փաստաթղթեր է փոխանցել։ Դրա դիմաց նա, իբր, 21800 եվրոյի կաշառք է ստացել 2016թ-ին:

Ֆիշերն ու Լինթները հերքում են մեղադրանքները
dpa լրատվական գործակալությանը տված մեկնաբանությունում Էդուարդ Լինթները կաշառակերության մեղադրանքն անվանել է «լիակատար անհեթեթություն»։ Ըստ Լինթների՝ իր պատգամավորության ժամկետի ավարտից հետո նա աշխատել է որպես լոբբիստ՝ ապահովելու, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի` որպես ադրբեջանական տարածք, ինչը «ճիշտ է միջազգային իրավունքի տեսանկյունից»: Դրա համար Բաքուն գումար է վճարել իր ընկերություններին, սակայն, ըստ Լինթների, դա չի փոխանցել այլ պատգամավորների:

Աքսել Ֆիշերը նաև dpa-ին ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը «իրականությանը չի համապատասխանում» և հավելել, որ «ուրախ է, որ երեք տարի անց դատախազությունը վերջապես ներկայացրել է իր փաստաթղթերը դատարանին և բացատրել», թե ինչում է իրեն կասկածում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ