16 12 2024

ՔՊ-ն, ըստ Փաշինյանի, դարձել է պաշտոնյաների կուսակցություն․ ուզում են ժողովրդին էլ ներգրավել

ՔՊ-ն, ըստ Փաշինյանի, դարձել է պաշտոնյաների կուսակցություն․ ուզում են ժողովրդին էլ ներգրավել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացրել է, թե ինչ որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը․

«Առաջինը՝ կուսակցությունը ինքն իր համար պետք է սահմանի բարեվարքության ավելի բարձր ստանդարտներ, որոնք կհաստատվեն կուսակցության 7-րդ հերթական համաժողովում։ Եվ հաջորդը, որ առաջիկայում և հետագայում կուսակցությունը չպետք է զարգանա որպես պետական պաշտոնյաների կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների կուսակցություն, այլ պետք է հանրության ավելի լայն շերտեր ներգրավվի միջին խավից և մնացած բոլոր մարդկանցից, ովքեր չեն հանդիսանում պետական համակարգի աշխատող։ Այնպես որ մեր այն հայրենակիցները, ովքեր պետական համակարգում չեն աշխատում և կիսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տեսակետները հիմնված իրական Հայաստանի հայեցակարգի վրա, այս առումով կարող են առաջիկայում ավելի ակտիվ լինել և կուսակցության տարածքային կազմակերպություններում կարող են լրացնել կուսակցությանը անդամագրվելու դիմումներ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ