Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են էթնիկ ազգակցության և ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովի իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այս ռազմավարության բուն իմաստը մեծ թուրանի գաղափարով թուրքալեզու երկրների համախմբումն է, և աշխարհաքաղաքական այդ տարածքում գտնվող մյուս երկրների թրքացումը: Հետևողականորեն շարժվելով այդ ռազմավարությամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը արդեն հասցրել է հայաթափել Արցախը և պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թրքացումը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը