«Խաղաղության խաչմերուկ», «խաղաղության օրակարգ» այլևս գոյություն չունի, դա ընդամենը դատարկ թուղթ է, և յուրաքանչյուր նրա ասուլիսից առաջ կամ հետո Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, սրանք էլ խելոք իրականացնում են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Իր ձախողումը քողարկելու համար Փաշինյանն իր թիմի հետ դիմեց էժանագին հնարքի. իբրև թե Հայաստանը գնում է ԵՄ։ Ալիևի հակահայ հայտարարություններից հետո փորձելով շեղել հայկական հանրության ուշադրությունը՝ Փաշինյանի կառավարությունը որոշեց դրական եզրակացություն տալ մի նախագծի, ըստ որի պետք է իրականացվի հանրաքվե, և կառավարությունը կողմ է արտահայտվում, որ Հայաստանը գնա դեպի ԵՄ։ Չմոռանանք, որ ընդամենը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հանրաքվեի կարիք չկա։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ նա առավոտյան մի բան է ասում, կեսօրին ու գիշերը մեկ այլ բան»,–նշեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը