«Իշխանություններն այս քայլով փորձում են սիրաշահել ադրբեջանական կողմին։ Այնտեղից արվող հայտարարությունները բոլորդ էլ լսում եք՝ ֆաշիստական պետություն է և այլն։ Այն ինչ տեղի ունեցավ, այդ հայտարարություններին համահունչ է»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութը տարածած քաղաքացու նկատմամբ։
«Ուզում են ասել՝ գուցե կան որոշ ֆաշիստներ, բայց իշխանությունը դրա հետ կապ չունի, ուզում են արդարանալ և ցույց տալ, որ ծառայամիտ տրամաբանությամբ են երկիրը ղեկավարում, կատարում են Ադրբեջանի հրահանգները»,–ասաց Ռուստամյանը։
Անդրադառնալով նրան, որ դատարանը մերժեց 70-ամյա Ղարիբ Բաբաբայանին կալանավորելու միջնորդությունը, Արմեն Ռուստամյանն ասաց.
«Ամեն ինչ չափ ունի։ Կալանավորելու համար որևէ հիմք գոյություն չուներ, ակնհայտ է, որ քերական գործի հիմք էլ չկա, ամբողջությամբ շինծու գործ է։ Քրեական օրենսգրքի հետ որևէ կապ չունի, քաղաքական ենթատեքստ ունի»,–ասաց ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ իր կարծիքով, դատարանի որոշման վրա ազդեցություն է ունեցել նաև հանրային ճնշումը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը