Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է:
Երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ:
Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը:
ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը