28 11 2024

Սա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում. Ստեփան Դանիելյան

Սա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում. Ստեփան Դանիելյան

 

«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ ընդունված փաստաթղթերին»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով. «Դա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում: Այսինքն, ընդունվում են փաստաթղթեր, որոնց քննարկմանը Հայաստանն իր նախաձեռնությամբ չի մասնակցում, տեսակետ չի հայտնում, իր շահերից ելնելով առաջարկներ չի անում, սակայն ընդունված փաստաթղթերին ավտոմատ կերպով միանում է:

Խոսքը գնում է անվտանգային համակարգի մասին:

Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ