Գյումրիի ավագանու շուրջ ընթացող զարգացումներն ունեն շրջադարձային նշանակություն. Հայաստանում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել նաև մյուս համայնքների վրա: Այս մասին գրել է է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Ինչ է տեղի ունենում։
Գյումրիի ավագանիում ՔՊ-ն փոքրամասնություն է։ Մեծամասնության կողմից մանդատների վայր դնելուց հետո գործող վարչապետը ոչ թե ժամանակավոր քաղաքապետի ոչ կուսակցական թեկնածու է առաջադրում, մինչև նոր ընտրությունները, այլ ՔՊ-ի անդամների և "համակիրների" միջև ներքին ընտրություններ է անցկացնում։
Սա ՔՊ-ի կողմից, սահմանադրության ու պարզ բանականության տառին և ոգուն հակասող որոշում է կայացնում։
Սա ակնհայտ իշխանության ուզուրպացիա է և, հաջողության դեպքում, այդ փորձը կտարածվի մյուս համայնքների վրա։ Իսկ հետագայում, ՏԻՄ-երում նշանակված ուսապարկերի օգնությամբ կփորձի ձայներ կորզել ԱԺ ընտրությունների ժամանակ»,- մանրամասնել է քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը