28 11 2024

Մեկ դատական նիստում էսպիսի փունջ խախտումներ՝ «надо постараться». Ռոբերտ Քոչարյան



Ինչ կատարվել է, ես համաձայնեցի, որ իրավաբայության խոշտանգում է, բայց խոշտանգում է նաև այն մարդկանց համար, ովքեր լսում են անհեթեոթություններ և պարտավոր են՝ օրենքի համաձայն, նստել և լսել։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Չգիտեմ, որևէ հավատ դատական համակարգի նկատմամբ, ես չունեմ։ Որևէ հավատ այս դատավորի նկատմամբ ես չունեմ։ Որովհետև մեկ դատական նիստում սենց մի փունջ խախտումներ անել, դա, էն որ ասում են՝ «надо постараться»»,- նշեց նախագահը։ 

Հարցին, եթե մարտի 1-ի նույն իրավիճակը լիներ այսօր, ի՞նչ կանեիք՝ Քոչարյանն արձագանքեց. «Երկրի ղեկավարի համար կարևոր է ապահովել երկրի կայունությունը, սահմանների անվտագութունը։ Դա առաջին հերթին։ Եթե ինքը զոհաբերում է կարևորը հնարավոր հետևանքների պատճառով, ուրեմն ինքը բավականաչափ պաշտոնի ծանրությունը չի զգում։ Դրա համար ձեր հարցը վերացական է։ Ձեր հարցի մեջ այնքան եթե-ներ կան, որ եթե ես այդ եթե-ները շարեմ ուղղակի իրար հետևից, այդ հարցը պատասխան չի ունենա։ Մի տվեք նման հարցեր, անիմաստ է։ Որևէ լուրջ մարդ նման ձևով, հետադարձ հայացքով, չի փորձելու մոդելավորի հնարավոր տարբերակները»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ