Ես երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարող է այսքան օրենքի խախտումներ թույլ տան։ Ուղղակի խայտառակություն էր։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Փաստաբանների հետ քննարկում էինք, կատակում էինք, որ սա իրավաբանության խոշտանգում էր բոլորի ներկայությամբ, նաև տեսախցիկների ներկայությամբ»,- նշեց նա։
- Նոր մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք: Դատախազը կարդում էր, որ զորք է բերվել մարտի 1-ի իրադարձություններին մինչև արտակարգ դրությունը:
- Դուք էդ հեքիաթը լսել ե՞ք: Ես ականջակալը դնում էի, որ բան չլսեմ, որովհետև անհեթթությունը չեմ լսել։ Չեմ ուզում էդ իրավական հարցերի մեջ խորանալ, որովհետև փաստաբանները կարծում եմ ավելի լավ կանեն։ Բայց ասոօմ են, օրինակ, ապօրինի հրամանագիր է եղել արտակաևրգ դրության մասին։ Ինչո՞ւմն է աօպօրիոնւթունը։ Այդ հրամանագիրը հաստատվել է ԱԺ կողմից, 24 ժամյա ռեժիմով։ Ասում են իրավուք չուներ տար հրամանագիր։ Եթե դատախազը իրավաբանությունւից մի քիչ գոնե բան հասկանար, երևի կբացեր սահմանադրությունը: Անցումային շրջանում գրված է, որ մինչև օրնեքի ընդունումը հրամանագրով նախագահը իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն։ Ինչր էին ասում,ա սում էին անի որ չճկար օրեն, իրենվունք չուներ մտցնելու։ Հիմա դուք բացեք այն ժամանակվա գործող սահմանարսրությունը և կարդացեք անցումային դրույթները։
- Զինված ուժեր են ներառվել, այդ թվում Արցախից։
- Ես ձեզ հիշեցնեմ, Կովիդի ժամանակ արտակարգ դրություն էր մտցվել։ Եվ ռազմական ոստիկանությունը ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի իրականացմանը: Ռազմական ոստիկանությունը ՊՆ ստորաբաժանում է և համարվում են զինծառայող։ Կովիդի ժամանակ ռազմական ոստիկանությունը իրականացնում էր այդ ռեժիմը։
- Ասում են կրակել են զինծառայողները։
- Սուտ են ասում։
- Ո՞նց էդան մարդ մահացավ, եթե սուտ են ասում։
- Բազմաթիվ տեսահոովակներ են նաև պտտվում, ոնց են ցուցարարների մեջից ավտոմատով կրակում դեպի ոստիկանական շարքեր։ Չե՞ք տեսել։ ես կառաջարկեմ ուղղակի այդ տեսահոլովակները թարմացնել և միգուցե ով ցանկություն ունի, փոխանցել ձեզ։
- Ինչո՞ւ են փոխարինվել պարկուճները։
- Էդ պարկուճներըի փոխելը ընդհանրապես միֆոլոգիայի ժանրից է, համենայն դեպս, այն, ինչ որ ասաց, ասաց հունիս ամսի մասին, թե հուլիս՝ ամառան: Ես ապրիլի 9-ից պաշտոնի չեմ եղել, բացարձակապես տեղյակ չեմ, թե ինչի մասին են խսում։
- Չերյոմուխա 7-ը, որ զինծառայողների մոտ է եղել, կիրառվե՞լ է:
- Զանգվածային անկարգություն է եղել և օգտագործվել է, այո, Չերյոմուխա 7։
- Կարելի՞ էր կիրառել։
- Դա արդեն ոստիկանությանը հարց տվեք, ես ոստիկանության կնոնակարգերին ծանոթ չեմ և պարտվոր չեմ ծանոթ լինելու։ Արտակարգ դրությունը մտցվել է, երբ արդեն մենք ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից։ Առաջին վիրավորները մենք ունեցանք դեռ ցերեկը։ Եվ մի քանի վառված ոստիկանական մեքենա՝ հրկիզված։ Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը ամբողջությամբ հիմնավորված է և բխում էր իրավիճակից։ Հակառակը, եթե արտակարգ դրություն չմտցնեի, այսօր պետք է դատեին նախագահի անգործության համար նախագահի։
- Նշվում է, որ թիկնապահներին բաճկոններ են բաժանվել։
- Բացարձակապես տեղյակ չեմ և չեմ կարծում, որ մեղադրականի մեջ գրված է, որ դա իմ հետ կապ ունի։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը