Ռուսաստանի Դաշնությունն այսօր 10 անգամ ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած։ Այս մասին Ղազախստան կատարած պետական այցի շրջանակում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Իհարկե, դա զանգվածային ոչնչացման զենք չէ: ՌԴ-ն սկսել է «Օրեշնիկ»-ի սերիական արտադրությունը։ Աշխարհում ռուսական «Օրեշնիկ»-ի նմանները չկան և շուտով չեն էլ հայտնվի։ Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են հայտնվել հենց «Օրեշնիկ»-ի թիրախում: Ռազմական և տեխնիկական փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռների զանգվածային, խմբակային օգտագործման դեպքում հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ», - ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը