Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
«Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը զուգահեռ կա մեծ ներուժ տնտեսական կապերի ամրապնդման և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։ Ակնկալում եմ արդյունավետ քննարկումներ Հելսինկիում»,- ասել է Միրզոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը