19 11 2024

Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար

Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար

«Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպես շահավետ բոլոր կողմերի համար: Այս մասին ադրբեջակաան լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

 

«Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հայաստանն իր հերթին հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը, Ռուսաստանը ևս իր շահագրգռվածությունն է հայտնել: Միջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում»,- ասել է Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ը նաև Ասիան Եվրոպային կապող այլընտրանքային երթուղի է, ուստի այն կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ