18 11 2024

Հրեշը մշտապես արյան դոզայի կարիք ունի. Աշոտյանը՝ պաշտոնանկությունների մասին



Բռնապետական իրավական համակարգում ակնկալել պոզիտիվ սպասումներ, հերիք ա էլի: Էդ համառ միամտությունը Նիկոլի հանդեպ հերիք ա դրսևորեք: Իր գործով դատական նիստից հետո՝ անդրադառնալով երեկվանից շարունակվող պաշտոնանկություններին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Տեսա, որ պաշտոնանկ արվածներին որոշները սկսում են նախկին կոչել: Էդ գյոզալական բառը մի օգտագործեք էդ մարդկանց հանդեպ: Իրենք ի՞նչ նախկին, նախկինը էն մարդիկ են, ովքեր իրենց բոլոր սխալներով հանդերձ պետություն են շենացրել, Արցախ են պահել, Հայաստան են ուժեղացրել, բանակ են սարքել, Հայաստանը ներկայանալի և ինքնուրույն են պահել»,- նշեց Աշոտյանը և, պատասխանելով այն հարցին, թե «ի՞նչն էր պատճառը այդ մարդկանց պաշտոնանկությունների», հավելեց. «Եթե էլի ալեգորիայի գնանք, հրեշը մշտապես արյան դոզայի կարիք ունի: Բռնապետը երբեք ոչ մի հարցում եղածով չի բավարարվում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ