03 11 2024

Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդման. ստեղծվել է ավատար

Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել  քաղաքական հետապնդման. ստեղծվել է ավատար

Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որ ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։

«Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել  քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։

Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է ԶԼՄ-ների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա կարճ շփումից։

Ուստի ավատարի միջոցով Աշոտյանի համակիրները փորձելու են որոշակի այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծել հասարակության հետ։

Ի դեպ, սա մեզ հայտնի առաջին դեպքն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար գործիչները մարմնավորվում են ավատարով»,- ասվում է հաղորդագրությունում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ