Թե ինչու ես COP29-ում չեմ, շատ պարզ է: Մեր՝ կլիմայի ակտիվիստներիս և COP29-ի օրակարգերը բոլորովին տարբեր են, հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում: Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովի ժամանակ ասել է շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը:
Էկո-ակտիվիստը ընգծել է, որ Ադրբեջանը վառելիքի և հանածոների արտադրություն է ուզում ընդլայնել և նա է պատասխանատու էթնիկ զտման համար:
«Պարզապես երկերեսանիություն և կեղծավորություն է, որ կլիմային ուղղված կոնֆերանսը տեղի է ունենում Ադրբեջանում: Ադրբեջանը ոչ միայն կարողանում է սարսափելի հանցագործությունները կատարել և չպատժվել, այլ նրանց համար նաև դռներ են բացվում, նրանց խոսք է տրվում աշխարհի բեմի վրա՝ իրականացնելու մարդու իրավունքների սարսափազդու խախտումները՝ էթնիկ զտումը: Եվ աշխարհը լուռ է»,- նշել է Էկո-ակտիվիստը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը