«Պարոն Փաշինյան, ասում եք՝ Կիրանցում անվտանգ է, խնդիր չկա, բայց էդ ձեր կառուցած պատը, Կիրանցում համարում են լացի պատ, գյուղում անասնապահությունն էլ է կրճատվել, մարդիկ չեն կարողանում ցանքատարածքները մշակեն»,- Աժ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Գառնիկ Դանիելյանը, ի թիվս բազմաթիվ խնդիրների, նշեց նաև Երևանում թափառող շների շատացման հարցը։
«Ավինյանին ասում ենք՝ Երևանում թափառող կենդանիների դեմ պայքարում ի՞նչ եք արել, ասում է՝ մարզերից կենդանիների արտագաղթ ա դեպի Երևան քաղաք, Էվրիկա»,-ասաց Դաիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը