13 11 2024

Քուանշ․ տեստը չանցաք, պարոն Սուքիասյան. Արծվիկ Մինասյան



Նոր Հայաստանը, դա կառուցված ճանապարհներ են, կառուցված դպրոցներ են, կառուցված հիվանդանոցներ են, պետական մարմինները օրենսդրությամբ են գործում: Այս մասին խորհրդարանում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Խաչատուր Սուքիասյանը, ում հակադարձեց «Հայաստան» խմբկցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Քուանշ․ տեստը չանցաք, պարոն Սուքիասյան: Արտաքին պարտքի վերաբերյալ անիրական և անտեղյակ դիտարկումներ եք անում»,- նշեց նա։

«Առը հա, քեզ արդարադատություն, առը հա քեզ՝ ազգային նվիրյալ պետական ինստիտուտի ստեղծում»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը՝ նկատի անդրադառնալով ՔՊ-ի կողմից փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրելու որոշմանը։

Արծվիկ Մինասյանը հիշեցնում է, որ նա արցախահայության վերաբերյալ ատելության խոսք տարածողներից է։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ