«Օրենքի ուժով ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով այսօր օրվա երրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ և նախատեսվում է նաև հայտարարության նախագծի քվեարկություն»,- մեկնարկած ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ հարցի հրատապությունից ելնելով՝ ակնկալվում է, որ իշխող մեծամասնությունը և կառավարությունը իրենց վերաբերմունքը պետք է հստակ արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի վերաբերյալ։
«Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP29-ի շրջանակենրում Հայաստանի ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ և ուղերձ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը