06 11 2024

Ինչպե՞ս են ԱՄՆ-ում նախագահ ընտրում․ լրագրողը մանրամասնում է

Ինչպե՞ս են ԱՄՆ-ում նախագահ ընտրում․ լրագրողը մանրամասնում է

Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես են ԱՄՆում նախագահ ընտրում?
Քանի որ նույնիսկ ԱՄՆ մոտիկագույն դաշնակիցները լավ չեն հասկանում ամերիկյան electoral college-ի սկզբունքը, էստեղ մի քանի բառով ներկայացնեմ վաշինգտոնյան այս մի քիչ խուճուճ know-howն։
Երբ ամերիկյան պետությունը նոր էր առաջանում, նահանգները շատ ինքնուրույն էին։ Չմոռանանք, որ United States of America-ի 'state' բառը, որ 'նահանգ' ենք թարգմանում, անգլերենում հենց պետության իմաստն էլ ունի։ Ու Ջեֆերսոնն էնպես սահմանադրությունը գրեց, որ պրեզիդենտական ընտրությունները դարձան ողջ երկրի քաղաքացիների ու նահանգ առ նահանգ քվեարկության բալանսը։ Ամեն նահանգ ունի իր բնակչության թվին համապատասխան ընտրիչների քվոտա, իսկ ավելի պարզ ասած՝ միավորներ։ Շահելով այդ նահանգում` թեկնածուն ստանում է նահանգային ընտրիչների ձայները (միավորները)։ Ընդհանուր 538 ընտրիչներից պետք է շահել պարզ մեծամասնությունը՝ 270:
Միայն երկու նահանգ կա որտեղ նահանգի միավորները կարող են կիսվել թեկնածուների միջև՝ Նեբրասկա և Մեյն։ Դա արդեն կախված է նահանգի ընտրատեղամասերում արդյունքներից։ Մնացած նահանգներում շահողը ստանում է նահանգային բոլոր ընտրիչների ձայներն` անկախ նրանից շահել է 99% vs 1% թե 50.01% vs 49.99% հարաբերակցությամբ։ Հենց դրա համար էլ դեպքեր են եղել, երբ երկրի քաղաքացիների ձայների մեծամասնությունը շահած թեկնածուն չի ընտրվել՝ էլեկտրորալ քոլեջի ձայների հանրագումարում մրցակցին զիջելու պատճառով։
Բնակչության թվի փոփոխության դեպքում նահանգներին տրվող ընտրիչների քվոտաները կարող են վերաբաշխվել։
Ստորև էլետկորալ քոլեջի 2024-ի ապեյթ արած թվերն են ու Վիրջինիայի համալսարանի կանխատեսումն այն մասին, որ Քամալան կշահի ընտրությունները ոչ շատ մեծ առավելությամբ։ PS Այս պահի դրությամբ դեռ շահում է Թրամպը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ