29 10 2024

Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում. Դերենիկ Մալխասյան

Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում. Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում

ՔՊ-ականներն իրենց «վոժդի» գլխավորությամբ Գյումրիում իշխանության դասական բռնազավթում են իրականացնում։ Ուժային կառույցների ռեպրեսիվ մեթոդներով քաղաքի արդեն նախկին ղեկավարությանը ստիպեցին հրաժարական տալ։

Նպատակը ՔՊ-ի միանձնյա իշխանությունն է հանրապետության երկրորդ քաղաքում։ Սա ոչ այլ ինչ է, քան ոտքերը սրբել տեղական ինքնակառավարման սկզբունքների ու օրինականության վրա։ Հատկանշական է, որ այս առումով Վենետիկի հանձնաժողով կոչվածը, ՏԻՄ-երի զարգացման թեմայով միլիոնավոր դոլարներով գրանդ ստացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպան կոչվածները ձկան նման լուռ են։

Դե հո արևմտյան փողերով ռուսների դեմ զազրախոսել չէ, որ ջանասիրաբար անեն։

Մյուս կողմից, ՔՊ-ականների՝ Գյումրիում իշխանազավթման օպերացիան իսկական արհամարհանք ու անհարգալից դրսևորում է գյումրեցիների նկատմամբ։ 2021թ․-ի աշնանը գյումրեցիներն իրենց քաղաքում հրաժարվել էին իշխանություն վստահել ՔՊ-ական խմբակին, բայց 3 տարի անց ՔՊ-ականները զոռբայությամբ իրենց իշխանությունն են պարտադրում է գյումրեցիներին։

Գյումրեցիների նկատմամբ անհարգալից վերբերմունք ցույց տվեց նաև «Բալասանյան դաշինքը», որն առանց հոդաբաշխ բացատրության քաղաքը հանձնում է ՔՊ-ին։

Երբ ԱԺ-ում մի քանի օր առաջ Գյումրու թեմայով հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին, հրապարակային չքմեղանում է, հարցին հարցով պատասխանում, թե «Գյումրիում ի՞նչ է եղել որ»։ Ու սա հենց նույն ժամանակ, երբ իր գլխավորությամբ ՔՊ-ականների իշխանազավթման օպերացիան եռուն շրջանում էր։ Այսինքն Նիկոլը գյումրեցիներին ասում է, որ ինքն ընդհանրապես բացատրություն չունի տալու, ինչ ուզենա՝ այն էլ կանի, ընտրությունների ժամանակ էլ՝ ինչքան ուզեն, այդքան կխփեն (կկեղծեն)։

Իսկ որ ՔՊ-ն դատապարտված է Գյումրու հաջորդ ընտրություններն ամենախայտառակ ձևով կեղծելու, կասկածից վեր է։ Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշով ու Գյումրիում տեղի ՔՊ-ականների որակներով ընտրություններում հաղթելն իրենց համար հրաշքի նման մի բան կլինի։

Բայց ինչքան էլ կեղծեն, ինչքան էլ ռեպրեսիաներ կիրառեն, միևնույն է, գյումրեցիների շրջանում հարգանք վայելող թիմի՝ ընտրապայքարի մեջ մտնելու դեպքում ՔՊ-ական խմբակը Հայաստանի թասիբի, մշակույթի մայրաքաղաքում ականջի ետևը կտեսնի՝ իշխանություն չի տեսնի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ