Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի ժամանակ․
«Դուք չեք պարտվել ընտրություններում։ Նրանք գողացան ձեր ձայնը և փորձեցին գողանալ ձեր ապագան, բայց ոչ ոք դրա իրավունքը չունի, և դուք դա թույլ չեք տա որևէ մեկին»։
Հիշեցնենք՝ Թբիլիսիում խորհրդարանի դիմաց սկսվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցը։ Հանրահավաքին ժամանել է Վրաստանի նախագահը։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը պետք է աջակցեն Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ցույցերին: Նա նաև կոչ է արել արևմտյան քաղաքական գործիչներին չվերսկսել շփումները իշխող «Վրացական երազանք կուսակցության հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը