28 10 2024

Արևմուտք-Ռուսաստան պատերազմը Վրաստանի հողի վրա մտնում է ակտիվ փուլ. Հովհաննես Ավետիսյան

Արևմուտք-Ռուսաստան պատերազմը Վրաստանի հողի վրա մտնում է ակտիվ փուլ. Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ինչպես և Հայաստանում, Վրաստանում նույնպես վրացական ծագման օլիգարխներն օգտագործվում են դրսի ուժերի կողմից Վրաստանում ցանկալի օրակարգ թելադրելու նպատակով: Կասկած չկա, որ օլիգարխիան չարիք է և դա չի ծառայում սեփական ժողովրդին:
Անկախ համարվող արևմտյան դիտորդները խոսում են մեծ ծավալի խախտումների մասին: Գլխավոր խախտումը նշում են. «պաշտոնյաները իրենց իշխանությունը օգտագործում են իշխանության մնալու նպատկով»: Եվ բացատրում են այս երևույթը հետևյալ կերպ. «երբ համայնքային կամ պետական պաշտոնյան իր ծառայողական պարտականությունները իրականացնելու ընթացքում զբաղվում է կուսակցական շահերի սպասարկմամբ և քարոզչությամբ»: Եվ ասում են, որ սա արևմտյան ժողովրդավարական կառավարման էությանը չի համապատասխանում:
Դե արի ու մի ասա. Գրողը տանի ձեզ, այդ նույն բանը, ավելի կեղտոտ եղանակներով, որ դրսևորվում է Հայաստանում, վերջին անգամ Երևանի ընտրություններին, ոնց եք Հայտարարում, որ խախտումները էական չէին և ժողովրդավար ընտրություններ էին: Սրանց սուտ անկախությունն ու կեղծությունը սահմաններ չի ճանաչում:
Որ իրենց ցանկալի ուժը նույն սրիկայությունները աներ Վրաստանում, ինչպես հիմա նիկոլները անում են Հայաստանում, կասեին՝ խախտումները էական չեն եղել և չեն ազդել ընտրության ելքի վրա:
Այս նույն տրամաբանությամբ իրենց իսկ կողմից մերժված Վենեսուելայի արնախում դիկտատոր համարվող նախագահը հիմա դարձել է իրենց գործընկեր, ինչ է թե նավթ ունի:
Հետո էլ զարմանում են, որ ռուսները կացինն առել ընկել են սրանց ու մեր հետևից: Ինչևէ:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի ընդունում ընտրության արդյունքները և ժողովրդին կոչ է արել փողոց դուրս գալ: Այնպես որ արևմուտք-ռուսաստան պատերազմը Վրաստանի հողի վրա մտնում է ակտիվ փուլ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ