Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նայեցի երեկ Կազանում անցկացված ԲՐԻԿՍ համաժողովից որոշ դրվագներ։ Համաժողովին ներկա էր նաև Հայաստանի գարշապետը։ Նա երջանիկ դեմքով նստած էր Ադրբեջանի նախագահի կողքին և առիթ էր փնտրում նրան քծնելու համար։Ի՞նչ ասես․․․ Սա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ, այն որ ինչպես 44-օրյա պատերազմը․ այնպես էլ Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունը համաձայնեցված է եղել գարշապետի հետ։Էլ չասենք Բաքվի զնդաններում տառապող մեր գերի-պատանդների մասին։Հակառակ դեպքում, նա ոչ միայն չէր շփվի Ադրբեջանի նախագահի հետ, այլև համաժողովի կազմակերպիչներին կխնդրեր, որ իրեն նստելու այլ տեղ առաջարկեն։ Այսպիսի դավաճան, մարդկային և ազգային արժանապատվությունից բացարձակապես զուրկ պետության ղեկավար աշխարհը չի տեսել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը