25 10 2024

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Գյումրիում հոգեհանգստի կմասնակցի. 168.am

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Գյումրիում հոգեհանգստի կմասնակցի. 168.am

 

168.am-ը գրում է․

168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ կրկին Գյումրիում է, ու այդ առնչությամբ Գյումրին «սրբել են», և ամուսինների երթուղու հատվածում մարդ չկա:

Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին ուղեկցող տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը Գյումրիում երթևեկում էր դատարկ փողոցներում:

Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու կինը Գյումրիում են գտնվում Աննա Հակոբյանի ազգականներից մեկի հոգեհանգստին մասնակցելու նպատակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ