Պարոն Փաշինյան դու չեք նեղսրտում, որ Գառնիկ Դանիելյանի հարցը Կիրանցի մասին չէ, դուք նեղսրտում եք, որ կոռուպցիայի մասին է հարցնում, որովհետև համարում եք, որ քարոզչական դաշտում դա ձեր ամենաուժեղ կողմն է։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ վարչապետ Փաշինյանին:
«Անցած շաբաթ տեղի է ունեցել մի իրադարձությունը, որը ցնցել է ամբողջ Հայաստանը , ձեր կողմից նշանակված քննչական կոմիտեի նախարարը հայտարարել է, որ ձեր թիմի իշխանական պատգամավորը որդու համար առնվազն 2 անգամ միջնորդություններ է ուղղարկել։ Լու՞րջ եք ասում, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք։ Ինչու՞ չկա իրավական գործընթաց, սա է՞ կոռուպցիայի դեմ ձեր պայքարը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը