23 10 2024

Հերիք ա լոլոներ կարդաք․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին



 

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց Նիկո Փաշինյանին․

«Երկու օր առաջ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկար քննարկում եղավ  սահմանազատման կանոնակարգի հետ կապված։ Շատ հարցեր ուղղեցինք, մտահոգություններ ասվեց և, ընդհանրապես, վերջին 3-4 ամիսներին այս ամեն ինչի մասին շատ խոսվեց, մատնանշվեցին այն խնդիրները, այն վտանգները, որոնք կան։ Այնուամենայնիվ, այսօր ՔՊ կուսակցության պատգամավորները հաստատեցին կանոնակարգը 67 կողմ ձայներով։ 

Հիմա նաև այստեղ եմ ուզում բարձրացնել այս խնդիրը նախևառաջ, որ մեր հանրությունը հասկանա, թե ինչ ա կատարվում ու ինչ սխալ բան է ստորագրվել։ Խոսքը հատկապես 5-րդ կետի մասին է, երբ խոսք է գնում հատվածային սահմանազատման մասին, նույն Տավուշի օրինակով։ Հնարավոր ա, որ հետագայում մենք զիջենք տարածքներ, իսկ դա ասում եմ այն կոնտեքստում, որ մեր զինվորը հնարավոր է հետք քաշվի, այդտեղ կանգնի ադրբեջանցին ու դա մենք անենք առանց իմանալու, թե ինչ է լինելու ընդհանուր սահմանի երկայնքով։ Այսինքն այնտեղ որտեղ ադրբեջանցիները դուրս գան փաստացի կարող են դուրս չգալ, պրոցեսը կեսից վիժեցնել և մենք հայտնվենք մի իրավիճակում, երբ մենք փաստացի տվել ենք և չենք ստացել մեր ստանալիքը։

Այս կոնտեքստում ո՞րն ա կուրորեն Ադրբեջանին հավատալու պատճառները։ Արդյո՞ք արցախցիների հանդեպ իրականացրած ցեղասպանությունն ա։ Արդյո՞ք այն է, որ իրենք հավակնություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմամբ։ Արդյո՞ք են ա, որ այս օրերին դուք ստեղ կանոնակարգ եք ընդունում, իրենք զուգահեռ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց են խոսում ու «Արևմտյան Ադրբեջան» իրենք անվանում են Հայաստանը։ Ի՞նչ պատասխան եք տալու ՀՀ քաղաքացիներին, երբ լինի հենց այս ցավալի վտանգները»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ