22 10 2024

Իրանը ձգտում է տարածաշրջանում վերջ տալ պատերազմին. Իրանի ԱԳՆ

Իրանը ձգտում է տարածաշրջանում վերջ տալ պատերազմին. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ուշի-ուշով վերահսկում է տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ռազմակայանները, գրում է Mehr-ը։

«Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաներին և հետևում նրանց տեղաշարժին։ Հորդանանի իշխանությունների հետ մենք նաև տեղեկություններ ենք փոխանցում Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի մասին»,-շեշտել է Իրանի արտգործնախարարը Քուվեյթում անցկացված մամուլի ասուլիսում։

Նա հայտարարել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում վերջ տալ պատերազմին և ընդունել է, որ խաղաղության հասնելու տարբեր ուղիներ կան:

Ըստ Աբաս Արաղչիի՝ Իրանը կապ է պահպանում տարածաշրջանի երկրների հետ, իսկ Բեյրութում նրա ներկայացուցիչը շփվում է շահագրգիռ կողմերի հետ։

Նա ընդգծել է, որ հրադադարի մասին որոշումը պատկանում է Լիբանանի կառավարությանը, եւ Իրանը կօգնի նրան։ Ինչ վերաբերում է Քուվեյթի պաշտոնյաների հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Արաղչին նշել է, որ թեև իր այցի հիմնական նպատակն է դադարեցնել պատերազմին ամբողջ տարածաշրջանում, նա միաժամանակ մտադիր է Քուվեյթի պաշտոնյաների հետ քննարկել տնտեսական և առևտրային հարաբերությունները:

Խոսելով Իսրայելին պատասխան տալու Իրանի պատրաստակամության մասին՝ Արաղչին նշել է. «Տարածաշրջանի բոլոր երկրներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Իրանի վրա Իսրայելի հարձակմանը, հատկապես նրա միջուկային օբյեկտների վրա։ Մենք ընդգծում ենք, որ Իրանը նույն կերպ կպատասխանի Իսրայելի հարձակման դեպքում»։

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելը «ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների աջակցությամբ շարունակում է հանցագործություններ կատարել, այդ թվում՝ ռազմական՝ հավելելով, որ միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ միջազգային հանցագործություն է, և դա անելու սպառնալիքը նույնպես հանցագործություն է»։ Ըստ նրա՝ «ԱՄՆ-ը չի պահպանում միջազգային կանոնները, սակայն Իրանը պատրաստ է արձագանքել հնարավոր սպառնալիքներին և ունի ինքնապաշտպանության իր գործիքներն ու եղանակները»։

«Իրենք գիտեն՝ ինչ պատասխան է իրենց սպասվում՝ մեր միջուկային օբյեկտների վրա հարձակվելու դեպքում»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ