««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին հորդորում եմ աչքերը բացել, տեսնել իրականությունը, ինքնաքննությամբ զբաղվել, չեմ խորշում ասելու՝ նայել իրենց ընտանիքի անդամների, իրենց զավակների, ամուսինների, կանանց աչքերին և արձանագրել, թե արդյո՞ք իրենք ճիշտ են վարվում այս կանոնակարգի վավերացմամբ»,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողոների կանոնակարգի վավերացմանը, ուղերձում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք»,- հայտարարեց սրբազանը։
«Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության։ Աշխատանքային կանոնակարգն իր բնույթով, անօրինական է։ Այն անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, և, այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն, մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և անուղղակի կերպով տեղափոխելով այն մարդկանց, ժողովրդի վրա, որոնք քվեարկել են այս խմբակցության օգտին»,- նշեց Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը