22 10 2024

Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունն ԱԺ նախագահը մանրուք է համարում

Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունն ԱԺ նախագահը մանրուք է համարում

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրականում ինքը այդպիսի մտավախություն չունի, որ Բաքուն կարող է չվավերացնել:

«Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ չէ և բերել ԱԺ: Այսինքն մենք իրենց հետ քննարկել ենք: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս պահին ինչ քննարկում են Ադրբեջանի հետ դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է նրանց հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ