17 10 2024

Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք

Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք

ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խորհրդարանական լսումների մասնակից Ռուբեն Հակոբյանը ԱԺ շենքից դուրս է բերվել ՀՀ ԱԺ նախագահի հանդեպ թույլ տված անձնական վիրավորական արտահայտությունների, ԱԺ-ն որպես ինստիտուտ անարգելու ու երկրի օրենսդրական մարմնում ցուցաբերած լկտի պահվածքի համար։

Նման պահվածքը երբեք չի հանդուրժվել, չի հանդուրժելու նաև ապագայում ու որևէ դեպքում չի մնալու անարձագանք»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում, «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հանդես եկավ խիստ քննադատական ելույթով՝ նշելով՝ պետք է ամեն գնով վռնդել իշխանություններին։ Ռուբեն Հակոբյանը նաև հիշեց ելույթում Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու դրվագը, ինչպես նաև ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Վահագն Ալեքսանյանի՝ Ալեն Սիմոնյանին ասած «հավերժ մարմնավաճառ» արտահայտությունը։

Հայտնի դարձավ, որ ԱԺ ղեկավարությունը հրահագնել է դահլիճից դուրս բերել Ռուբեն Հակոբյանին։

Երբ Ռուբեն Հակոբյանը «Հայաստան» խմբակցության ղեկավարի աշխատասենյակից ուզում էր իրերը վերցնել, քաշքշուկ առաջացավ նրա և ԱԺ անվտանգության աշխատակիցների միջև։

Ռուբեն Հակոբյանի ելույթը՝ այստեղ։

Քաշքշուկի տեսանյութը՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ