17 10 2024

Բագրատ սրբազանն ԱԺ-ում ելույթն սկսեց չարի մերժման աղոթքով



«Պայքարը շարունակվում է՝ հակառակ բոլոր տեսակի մարդկային տկարությունների, շահերի ու խարդավանքների, որովհետև այս պայքարը ներկա անպատիվ ընթացքը կասեցնելու ու մեր պետականությունը վերականգնելու մասին է։ Շարժմանը հաջողվեց կանգնեցնել այն ընթացքը, որը պարունակում էր անկլավների հանձնումն ու նոր տարածքների զիջումը»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը:

«Այս կառավարության ղեկավարն ամբողջությամբ գիտակցում է, թե ինչպիսի արագությամբ ու խորությամբ է ձախողել մեր պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։ Քաջ գիտակցելով իր հանցանքի չափաբաժինը՝ փորձում է իր շուրջը գտնվող բոլորին դարձնել հանցակից։ Կարող էի ասել, որ ինձ չի հուզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ո՛չ շարքային անդամների, ո՛չ պատգամավորների ու կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցականների, իշխանամերձ ու իշխանամեջ տարբեր գործիչների ու գործիքների ճակատագիրը, ասելով, որ դրանով թող մտահոգվեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատները, սակայն ինձ հուզում է «Քաղաքացիական պայմանագիր» ընտրած 680 հազար հայ մարդկանց ճակատին ՔՊ-ի կողմից դաջվող երկիրը հանձնողների պիտակավորումն ու մեղքը։ Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական չափերն ու պատկերը»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ