17 10 2024

Բանակում չծառայած Փաշինյանն ասաց, որ մարդիկ մտածում են երեխաներին բանակ չուղարկելու մասին



Մենք պետք է հասկանանք ինչպես և ինչ շեշտադրումներով խոսել ժողովրդագրության մասին մի մջավայրում, որտեղ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ: Այս մասին կառավարության նստին ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հասկանո՞ւմ եք, այս երևույթը՝ սկսած ընտանիքի պլանավորումից, ազդում է: Եթե մարդը մտածում է, որ մի տղայի բանակ չգնալը ինքը պետք է ապահովի՝ դա ուրիշ խնդիր է, երբ մտածում է, որ 4 տղայի պետք է բանակ չգնալը պետք է ապահովի՝ դա բոլորովին ուրիշ խնդիր է: Մենք պետք է այս թեմայի հետ առնչվենք»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ