15 10 2024

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան



Ես ուզում եմ երկու դեպքերի զուգահեռներ անցկացնել. մի դեպքով, երբ որ ինձ մեղադրանք է առաջադրվում, երկու օրվա մեջ ամեն ինչ անում են՝ ձերբակալություն, կալանքի որոշումներ, որպես մեղադրյալ եմ ներգրավվում, դե դատարանն էլ, բնականաբար, կայացնում է համապատասխան որոշում: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Մյուս դեպքից, որն էլի հարուցվել է խոշտանգման դեպքի հետ կապված, որով ես տուժող եմ ճանաչվել, արդեն անցել է 13 ամիս՝ ոչինչ չկա: Իմիջիայլոց, այդ զուգահեռների մեջ, առաջին դեպքում, որով ինձ մեղադրում են կա ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունք, որը նույնիսկ իր ծառայակիցների կողմից չի հաստատվում, չի ապացուցվում տեսանյութերով և ոչ էլ դատաբժշկի եզրակացությամբ:

Մյուս դեպքով մենք ունենք ճիշտ հակառակը՝ և՛ տեսանյութերն են պարզ ցույց տալիս, թե ինչ է եղել, և՛ դատաբժշկի եզրակացությունը իմ վնասվածքների մասով, և վկաների կողմից ցուցմունքները: Կա, նույնիսկ, ԱՄՆ պետդեպի ղեկույցը այս մասով, որտեղ ստույգ իմ անունով նշվում է, թե ինչպես են ոստիկանները մեքենայի մեջ ինձ հարվածներ հասցնում:

Այս երկու գործի կոնտեքստում մենք տեսանք համակարգված աշխատանք ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների՝ գործ սարքելու, գործ կարելու, այնինչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա, նման բաներ չի արվում»: Դա, մեղմ ասած, ժպիտ ու ծիծաղ  է առաջացնում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ