ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցության մասին որոշումը դեռ չի կայացվել, սակայն Ռուսաստանը անպայման ներկայացված կլինի։ Ռիա Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռևս ոչ մի որոշում չի կայացվել։ Իհարկե, Ռուսաստանը կներկայացվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության հարցին։
Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կազմակերպության բոլոր ղեկավարներին հրավիրել էր Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովին։ Միջոցառումը կկայանա նոյեմբերի 11-22-ը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը