ՀՀ ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանն X-ի իր միկրոբլոգում գրել է:
«Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում բովանդակալից հանդիպում ունեցա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշի հետ։ Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և ընդհանուր տարածաշրջանը։
Ես ներկայացրել եմ նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Մենք պայմանավորվել ենք հետագայում շարունակել մեր շփումները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը