Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ վերջին օրերին շատ են քննարկում՝ քաղաքականությունից դուրս գալու հարցը, պատրաստվո՞ւմ է արդյոք նա դիմել այդ քայլին։
«Ո՞վ է քննարկում։ Մի հատ հիշեցրեք՝ ինչպիսի կարծիք էր։ Եվ պատճառը ուզում եմ դուք ինքներդ ասեք։ Ես հիշեցնեմ ինչ է ասվել, եթե չեմ սխալվում, սրբազաններից մեկի կողմից, որ նախագահների ստվերը խանգարում է Բագրատ սրբազանին։ Հիմա ասեմ․ իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդն ունի փոքր ստվեր․ կոնկրետ Բագրատ սրբազանին, կարծում եմ, ոչ մեկի ստվերը չի խանգարի, և տարօրինակ է ինձ համար, նաև զարմանալի է՝ ինչու են մարդիկ նման որակում տալիս»,- հայտարարեց նախագահը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը