09 10 2024

Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան



 

Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել լինել երաշխավորը Արցախի Հանրապետության, սական իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր Դատախազության շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը

«Չի փոխվել մեր ազգային անվտանգության ռազմավարության որևէ դրույթ, կառավարության ծրագիր, նախընտրական ծրագիր, կուսակցական ծրագիր, որևէ դրույթ չի փոխվել` ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության և Արցախի ազգաբնակչության երաշխավորը չէ, և խախտվել է նաև այդ բոլորը։ Արձանագրված թե՛ օրենսդրական, սահմանադրական իմաստով, թե՛ կառավարության ծրագրով, թե՛ ազգային անտանգության ռազմավարության հայեցակարգում, թե՛ որևէ այլ տեղ։  Որևէ կերպով չի կատարել այդ բոլորը, հետևաբար հանցագործությանը հանցակից է դառել, ինքն էլ միջոց լինելով այդ հանցագործությանը»,- հայտարարեց սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ