Հիմա գնալու ենք Սահմանադրական դատարան։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտաարարեց Բագրատ սրբազանը:
«Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից: Սահմանադրական Դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին հրավիրում եմ Սահմանադրական դատարանի առջև: Իմացե՛ք, դուք չգաք՝ մենք ենք գալու: Սահմանադրական դատարանի առջև կհայտարարենք հետագա անելիքների մասին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը