02 10 2024

Ո՞ր խոսքիդ հավատա Հայաստանի քաղաքացին․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին 



 

«Արցախը կա ասելով, դու Արցախը հանձնել ես Ադրբեջանի նախագահին։ Հիմա պետություն ունենալու նոր հնարավորությո՞ւն ես տեսնում, թե՞ իշխանության մնալու հնարավորություն։ Հարգելի քաղաքացիներ, ես այդ մարդուն հարց չունեմ, բայց ուզում եմ իմ հարցին թեկու մտքում պատասխանեն մեր քաղաքացիները, զոհերի հարազատները, հազարավոր երիտասարդ մարդկանց կյանքի վրա մանիպուլյացիա անողին ի՞նչ անուն կտաք, ինչպե՞ս կբնութագրեք»,- այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ 

Հարցին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պատգամավորը հայտարարեց․

«Իզուր մոտեցաք ամբիոնին, ես Ձեզ հարց չէի ուղղել։ Ես խնդրել էի Հայաստանի քաղաքացիները պատասխանեն։ Եթե Ձեզ հարց չեն տալիս, մի պատասխանեք»։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ